Event Background
Համատեղ
EMAF
/
Partner Logo
Գրանցումը բաց է

Ամսաթվեր

2 Օր

18 — 19 սեպտեմբեր 2026

Վայր

Երևան Հայաստան

Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրես․ Գլոբալ բուժքույրական առաջնորդություն․ առաջնորդել անորոշության պայմաններում

Գրանցվել Հիմա


Կոնգրեսի հիմնական նպատակն է նպաստել պացիենտների անվտանգության և առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը՝ զարգացնելով բուժքույրական առաջնորդությունը, կրթությունն ու նորարարական մոտեցումները։ Միջոցառումը միտված է պատրաստելու բուժքույրերին արդյունավետ գործելու փոփոխական և անորոշ պայմաններում՝ ակտիվ դեր ունենալով առողջապահության ապագայի ձևավորման գործում։

Մեր նպատակն է

  • Վերահաստատել բուժքույրերի կարևոր նշանակությունը պացիենտների անվտանգության, առողջապահական համակարգի կայունության և արդյունավետ աշխատանքի ապահովման գործում։
  • Ներկայացնել ժամանակակից, ապացուցահեն և մարդակենտրոն մոտեցումներ, որոնք նպաստում են բուժօգնության որակի և արդյունքների բարելավմանը։
  • Խրախուսել միջազգային համագործակցությունը, մասնագիտական փորձի փոխանակումն ու գիտական քննարկումները՝ աջակցելով բուժքույրերի մասնագիտական զարգացմանն ու առաջնորդական կարողությունների ամրապնդմանը։
  • Նպաստել առողջապահության ոլորտում կրթության, նորարարության և հետազոտությունների միջոցով համակարգային փոփոխությունների իրականացմանը։

Թիրախային լսարան

Այս միջազգային գիտաժողովը միավորում է առողջապահության և ակադեմիական ոլորտի մասնագետների, ովքեր հետաքրքրված են քույրական գործի զարգացման, բուժքույրական կրթության, բուժքույր հետազոտողների և առաջնորդերի առաջխաղացմամբ։ Համաժողովը հարթակ է ստեղծում Հայաստանի և տարբեր երկրների մասնագետների միջև համագործակցության, փորձի փոխանակման և նոր կապերի ձևավորման համար։

Համաժողովը նախատեսված է՝

  • բուժքույրական ծառայությունների ղեկավարների և առողջապահական կազմակերպիչների,
  • բուժքույրական կրթությամբ զբաղվող դասախոսների և ակադեմիական մասնագետների,
  • կլինիկական բուժքույրերի և գործնական առողջապահական մասնագետների,
  • բուժքույրական կրթություն ստացող ուսանողների և մագիստրոսների,
  • բուժքույրության և առողջապահական ոլորտում հետազոտողների,
  • առողջապահության ոլորտի քաղաքականություն մշակողների և կառավարման մասնագետների,
  • ինչպես նաև հարակից առողջապահական ոլորտների ներկայացուցիչների համար։

Մասնակցության առավելությունները

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան՝

  • ծանոթանալու բուժքույրության և առողջապահության ոլորտի արդի միտումներին, նորարարություններին և միջազգային լավագույն փորձին,
  • ներկայացնելու սեփական հետազոտությունները, մասնագիտական փորձն ու կրթական ծրագրերը,
  • լսելու և քննարկումների մասնակցելու ճանաչված հայ և արտասահմանյան մասնագետների հետ,
  • ընդլայնելու մասնագիտական կապերը և ձևավորելու միջազգային համագործակցություններ,
  • զարգացնելու իրենց կլինիկական, կրթական, հետազոտական և առաջնորդական հմտությունները,
  • ներդրում ունենալու բուժքույրական ծառայությունների և առողջապահական համակարգի որակի բարելավման գործում,
  • ստանալու մասնակցության պաշտոնական հավաստագիր։

Armenia Marriott Hotel Yerevan

Վայրը և Հարթակը

1 Amiryan Street, Yerevan, Armenia

Ուղղություններ
Բանախոսներ

Աչքի ընկնող
Ծրագրի Բանախոսներ

Ծանոթացեք այս տարվա նիստերը վարող միջազգային փորձագետներին և բժիշկներին։

Հիմնական Բանախոսներ
Բանախոսներ

Ռազմավարական Գործընկերներ

Արխիվ

Անցած Իրադարձություններ

Memories & Highlights from Our Last Congress
Պատմական Արձանագրություն2015

Memories & Highlights from Our Last Congress

Գրանցման վերջնաժամկետը մոտենում է

Մասնակցության ձև

Ամրագրեք Ձեր Տեղը

Խնդրում ենք լրացնել ձևը գրանցվելու համար։ Վճարովի միջոցառման դեպքում դուք կվերահղվեք վճարման հարթակ: