Անվտանգության քաղաքականություն

ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

Գաղտնիության քաղաքականություն

Ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները EMAF-ի բոլոր ծառայություններում

Ուժի մեջ է: 28 մարտի 2026

Տարբերակ: 1.0

Իրավազորություն: Հայաստանի Հանրապետություն


 

Էրեբունի Բժշկական Ակադեմիա Հիմնադրամը («EMAF», «մենք», «մեր», «մեզ») հանձնառու է պաշտպանելու իր ուսանողների, դիմորդների, կայքի այցելուների և այլ շահառուների անձնական տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։ Սույն Գաղտնիության Քաղաքականությունը բացատրում է, թե ինչ անձնական տվյալներ ենք հավաքում, ինչու ենք հավաքում, ինչպես ենք օգտագործում և ինչ իրավունքներ ունեք Ձեր տվյալների վերաբերյալ։ Քաղաքականությունը կիրառվում է EMAF-ի բոլոր ծառայությունների, ներառյալ emaf.am -ի, ուսանողի պորտալի և բոլոր կրթական ծրագրերի նկատմամբ։

 

1.  Մեր Հավաքած Անձնական Տվյալները

1.1 Ձեր կողմից անմիջականորեն ներկայացված տվյալներ

·         Անձնագրային տվյալներ. Անուն-ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ազգություն, սեռ, անձնագրի/ID համար։

·         Կապի տվյալներ. Էլ. փոստ, հեռախոսահամար (ներառյալ WhatsApp), փոստային հասցե։

·         Նախորդող ուսումնառության տվյալներ. Նախորդ կրթական աստիճաններ, դիպլոմներ, ակադեմիական տեղեկագրեր, ինքնակենսագրություն։

·         Դիմումներ. Մոտիվացիոն նամակներ, վերբեռնված այլ  փաստաթղթեր։

·         Լիազորված անձի տվյալներ արտակարգ իրավիճակում կապի համար. Անուն, կապի միջոց, հեռախոսահամարը ։

·         Վճարման տեղեկատվություն. Հաշվարկային հասցե և վճարային գործարքների հղումներ (բանկային քարտի ամբողջական տվյալները ուղղակիորեն չեն պահպանվում)։

1.2 Ավտոմատ կերպով ստեղծված տվյալներ

·         Օգտագործման տվյալներ. Այցելած էջեր, անցկացրած ժամանակ, մուտքի ամսաթվեր։

·         Սարքի տեխնիկական տվյալներ. IP հասցե, դիտարկիչի տեսակ, օպերացիոն համակարգ։

·         տեղեկանիշներ. Նիստի և նախընտրությունների տեղեկանիշներ (տե՛ս Բաժին 7)։

1.3 Երրորդ կողմերից ստացված տվյալներ

Կարող ենք ստանալ տվյալներ գործընկեր հաստատություններից (ուսանողական պրակտիկայի վերաբերյալ), վճարային համակարգերից և օրենքի պահանջով՝ պետական մարմիններից։

2.  Ձեր Անձնական Տվյալների Օգտագործումը

Նպատակ

Իրավական հիմք

Դիմումների և ընդունելության մշակում

Պայմանագիր

Դասընթացների, քննությունների կառավարում

Պայմանագիր

Ուսման վարձի վճարման մշակում

Պայմանագիր Օրինական պարտավ.

Ծրագրային թարմացումների հաղորդակցություն

Պայմանագիր Օրինական շահ

Ակադեմիական արձանագրությունների վարում

Օրինական պարտավ.

Հարթակի օգտագործման մոնիտորինգ

Օրինական շահ

Տեղեկատու և գովազդային նյութերի ուղարկում

Համաձայնություն (հետ կոչելի)

Հայաստանի իրավական պահանջների կատարում

Օրինական պարտավ.

Անչափահաս ուսանողների պաշտպանություն

Կենսական շահ

 

3.  Անձնական տվյալների փոխանցում և բացահայտում

Մենք չենք վաճառում Ձեր անձնական տվյալները։ Կարող ենք դրանք կիսել հետևյալ կողմերի հետ.

·         Կլինիկական և ակադեմիական գործընկերներ — գործնական պրակտիկայի կազմակերպման նպատակով։

·         Վճարային համակարգեր — բացառապես գործարքների մշակման համար։

·         ՏՏ ծառայություններ մատուցողներ — մեր համակարգերը կառավարում են տվյալների մշակման խիստ պայմանագրերի շրջանակում։

·         Պետական և կարգավորող մարմիններ — Հայաստանի օրենսդրությամբ կամ դատական որոշմամբ պահանջվելու դեպքում։

·         Հավատարմագրման մարմիններ — ակադեմիական հավատարմագրերի ստուգման համար։

4.  Տվյալների պահպանման ժամկետներ

·         Ակադեմիական արձանագրություններ (դիպլոմներ և դիպլոմի միջուկներ). Մշտական, ըստ Հայաստանի կրթական օրենսդրության։

·         Ֆինանսական արձանագրություններ. 7 տարի ֆինանսական տարվա ավարտից հետո։

·         Դիմումի տվյալներ (չընդունված դիմորդներ). 12 ամիս դիմումից հետո։

·         Հարթակի օգտագործման տվյալներ. Մինչև 12 ամիս։

·         Մարքեթինգային համաձայնության արձանագրություններ. Համաձայնության հետ կոչումից հետո ևս 3 տարի։

5.  Անչափահաս ուսանողների պաշտպանություն

·         Ընդգրկումը պահանջում է ծնողի կամ խնամակալի կողմից հաստատող գրավոր համաձայնություն։

·         Ծնողը/խնամակալը հանդիսանում է անչափահասի վերաբերյալ տեղեկատվության հիմնական ստացող։

·         Անչափահաս ուսանողների տվյալները մարքեթինգային նպատակներով չեն օգտագործվում։

·         EMAF-ի ներսում անչափահասների տվյալներին հասանելիությունը խստորեն սահմանափակված է։

·         Անչափահասների հաշիվների համար ներդրված են լրացուցիչ տեխնիկական պաշտպանություններ։

6.  Տվյալների անվտանգություն

Տվյալների խախտման դեպքում, որը ռիսկ է ներկայացնում Ձեր իրավունքների համար, մենք կծանուցենք համապատասխան մարմիններին և տուժած անձանց՝ ըստ կիրառելի օրենսդրության։

·         Կոդավորված տվյալների փոխանցում (HTTPS/TLS) EMAF-ի բոլոր վեբ ծառայություններով։

·         Հասանելիության հսկողություն՝ սահմանափակելով տվյալներին հասանելիությունը լիազորված անձնակազմին։

·         ՏՏ ենթակառուցվածքի կանոնավոր անվտանգության գնահատումներ։

·         Անձնակազմի ուսուցում տվյալների պաշտպանության պարտավորությունների վերաբերյալ։

7.  Տեղեկանիշներ և Հետագծման Տեխնոլոգիաներ

Մեր կայքն ու պորտալը օգտագործում են տեղեկանիշներ (Cookies)՝ ֆունկցիոնալությունն ապահովելու, կիրառումը վերլուծելու և Ձեր փորձը բարելավելու համար։ Կարող եք կառավարել տեղեկանիշների նախընտրությունները՝ Ձեր դիտարկիչի կարգավորումների միջոցով։ Հարթակի գործունեության համար անհրաժեշտ հիմնական տեղեկանիշները հնարավոր չէ անջատել։

8.  Ձեր Տվյալների Պաշտպանության Իրավունքները

Պահանջել Ձեր մասին պահվող անձնական տվյալների պատճեն։

Հասանելիության իրավունք

Պահանջել Ձեր մասին պահվող անձնական տվյալների պատճեն։

Ուղղման իրավունք

Պահանջել սխալ կամ թերի տվյալների ուղղում։

Ջնջման իրավունք

Պահանջել Ձեր տվյալների ջնջում, եթե պահպանումն այլևս չի արդարացվում։

Սահմանափակման իրավունք

Պահանջել որոշ հանգամանքներում Ձեր տվյալների մշակման սահմանափակում։

Առարկելու իրավունք

Առարկել մշակմանը, ներառյալ ուղղակի մարքեթինգին։

Շարժունության իրավունք

Ստանալ Ձեր տվյալները կառուցված, մեքենայաընթեռնելի ձևաչափով։

Համաձայնության հետ կանչի իրավունք

Ցանկացած ժամանակ հետ կանչել համաձայնությունը, եթե մշակումը հիմնված է համաձայնության վրա։

 

 

Այս իրավունքներից որևէ մեկն իրականացնելու համար կապվեք մեզ հետ՝ info@erebuniacademy.am ։ Կպատասխանենք 30 օրվա ընթացքում։

9.  Անձնական տվյալների միջազգային փոխանցումներ

EMAF-ն գտնվում է Հայաստանում։ Եթե անձնական տվյալներ փոխանցվեն կամ մշակվեն Հայաստանից դուրս գտնվող երկրում, ապա կկիրառվեն համապատասխան երաշխիքներ, ինչպիսիք են ստանդարտ պայմանագրային կետերը, Ձեր տվյալների պաշտպանության ապահովման համար։

10.  Քաղաքականության Թարմացումներ

Կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն Գաղտնիության Քաղաքականությունը։ Վերջին տարբերակը միշտ կհասանելի լինի emaf.am -ում։ Ընդգրկված ուսանողներին կծանուցենք էական փոփոխությունների մասին էլ. փոստով։

11.  Կապ

Գաղտնիության հարցերի, հայցերի կամ բողոքների համար կապվեք մեզ հետ.

 

ԷԼ. ՓՈՍՏ:  info@erebuniacademy.am

ՀԵՌԱԽՈՍ:  +374 (10) 47-07-60 | +374 (99) 00-67-67

ՀԱՍՑԵ:  Տիտոգրադյան 133, Երևան 0087, ՀՀ

ԿԱՅՔ:  emaf.am

 

Վերջին թարմացումը՝